VM SHIN GROUP • Ուժի մեջ է 15.08.2026թ․-ից

Օգտագործման պայմաններ

VM SHIN GROUP պաշտոնական կայքի և նյութերի հաշվիչների օգտագործման կանոնները։

1. Կայքի նպատակը

Սույն կայքը հանդիսանում է VM SHIN GROUP ընկերության պաշտոնական տեղեկատվական և օնլայն հաշվարկների հարթակը, որտեղ ներկայացված են ընկերության արտադրանքը (բետոն, պեմզաբլոկ, սալիկներ, եզրաքարեր, դիտահորեր) և դրանց հաշվարկման գործիքները։

2. Գները և ԱԱՀ-ն

Կայքում նշված բոլոր գները արտահայտված են ՀՀ դրամով (AMD) և ներառում են Ավելացված Արժեքի Հարկը (ԱԱՀ): Ընկերությունն իրավունք է պահպանում փոփոխել ապրանքների գները և տեխնիկական պարամետրերը առանց նախնական ծանուցման:

3. Նյութերի հաշվիչներ և մոտավոր հաշվարկ

Կայքում առկա օնլայն հաշվիչները նախատեսված են պահանջվող նյութերի ծավալների (մ², մ³, գծամետր, քանակ) և մոտավոր արժեքի նախնական գնահատման համար։ Շինարարական տեղամասի առանձնահատկություններով պայմանավորված՝ վերջնական քանակը և արժեքը ճշտվում են ընկերության մենեջերի կողմից պատվերի հայտի դիտարկման ընթացքում։

4. Պատվերի հայտի ներկայացում

Կայքի միջոցով պատվերի հայտի ուղարկումը հանդիսանում է գնման նախնական հայտ-հարցում, այլոչ թե ավտոմատ վճարվող վերջնական առքուվաճառքի պայմանագիր։ Հայտը ստանալուց հետո մեր մասնագետները կապ են հաստատում պատվիրատուի հետ՝ ապրանքի առկայությունը, մատակարարման ժամկետները և վերջնական պայմանները հաստատելու համար։

5. Առաքման պայմաններ

Առաքման ավտոմատ հաշվարկն իրականացվում է մինչև 40 կմ հեռավորության համար։ 40 կմ-ը գերազանցող հեռավորությունների կամ հատուկ տրանսպորտային միջոցների (բետոնախառնիչ, բետոնամղիչ պոմպ) դեպքում առաքման արժեքը և պայմանները որոշվում են առանձին՝ մենեջերի կողմից պատվերի հաստատման փուլում։

6. Մտավոր սեփականություն

Կայքում տեղադրված բոլոր տեքստերը, լուսանկարները, ապրանքանիշը, լոգոն և հաշվիչների տեխնիկական ալգորիթմները հանդիսանում են VM SHIN GROUP-ի սեփականությունը և պաշտպանված են օրենքով։

7. Պատասխանատվության սահմանափակում

Օգտատերը պատասխանատու է ներմուծված չափսերի և կոնտակտային տվյալների ճշգրտության համար։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի հաշվիչների նախնական տվյալների հիման վրա երրորդ անձանց կողմից կատարված ոչ ճշգրիտ ինքնուրույն հաշվարկների համար։

8. Կապ և հարցերի լուծում

Հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ընկերության սպասարկման բաժին՝ vm.shingroup@gmail.com էլ․ հասցեով կամ +374 77 770330 հեռախոսահամարով։